Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Օրվա ընթացքում, բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել». Արծրուն Հովհաննիսյան

«Օրվա ընթացքում, բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել». Արծրուն Հովհաննիսյան
312
Կիրակի, 01 նոյեմբերի, 2020 թ., 22:15

Այսօր առավոտից թշնամու զորքերը և ահաբեկչական խմբավորումները, վարձկանները, հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները՝ հիմնականում փոքր խմբերով, օջախային հարձակումներով՝ տեղ-տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում նաև օդային հարձակման միջոցներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ըստ էության, օրվա ընթացքում, բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել, չնայած տեղի ունեցած մարտական գործողություններին: Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են»,- ասաց նա: