Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել երկրի սահմանների մոտ ահաբեկիչների առկայության կապակցությամբ
![]() 733 Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ., 16:00 Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, թե իր երկրի համար շատ կարևոր է, որ Իրանի սահմանների մոտ ահաբեկիչներ չլինեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռոհանին նշել է կառավարության նիստի ժամանակ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին: «Մեր երկու հարևանները սեպտեմբեր ամսից ռազմական բախումների մեջ են։ Այս հարցում մեր արտգործնախարարությունը ակտիվ է եղել, և զինված ուժերն էլ զգոնությամբ վերահսկում են մեր սահմանների անվտանգությունը։ Մեր սահմանների անվտանգությունը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի, և մեր սահմանների մոտ ահաբեկիչներ չլինելը մեզ համար շատ կարևոր է»,- նշել է Ռոհանին: Իրանի նախագահը հույս է հայտնել, որ պատերազմի արդյունքում երկրների աշխարհագրական սահմանները չեն փոխվի: «Իրանի տեսակետները երկու կողմին էլ ներկայացվել են, և արտգործնախարարությունը Ղարաբաղում բախումներին վերջ տալու և խաղաղություն հաստատելու համար շատ հարմար նախագիծ է մշակել, և հույս ունենք, որ այն հաջողության կհասնի»,- ասել է Իրանի նախագահը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
