Մնացականյանը՝ Պուտինին ուղղված Փաշինյանի նամակի և խախտված հրադադարների մասին
![]() 923 Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ., 12:15 Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի ՌԴ նախագահին ուղղված՝ աջակցության տեսակները և չափը սահմանելու համար խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ նամակին, ասաց․ «Ինչ վերաբերում է մեր պայմանագրային հարաբերություններին և դրանից բխող գործառույթներին, բոլոր անհրաժեշտ աշխատանքները տարվում են»։ Դիտարկմանը, որ ԱԳ նախարարը երեք անգամ հանդիպել է Ադրբեջանի իր գործընկերոջը՝ զինադարար հաստատելու նպատակով, սակայն դրանք չեն պահպանվել, Մնացականյանն ասաց․ «Ես ձեզ հիշեցնեմ ավելին՝ երեք անգամ երեք համանախագահ երկրների ղեկավարներ իրենց անմիջական ներդրումն են ունեցել զինադադարի հասնելու առումով, երեք անգամ Հայաստանը լրջագույնս ապահովել է այդ համաձայնությունը, բայց Ադրբեջանը երեք անգամ խախտել է այն, որովհետև, հավանաբար, ուղղորդվել է իր այլ դերակատարի՝ Թուրքիայի կողմից։ Արդեն երրորդ անգամ ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանն անկարող է լինել պատասխանատու և հետևողական իր համաձայնությունն իրականացնելու առումով»։ Մնացականյանի խոսքով՝ դա չի նշանակում, որ Հայաստանը դադարելու է համանախագահների հետ աշխատել զինադադար ամրագրելու ուղղությամբ։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
