Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Թրամփը Վիսքոնսին նահանգում մոտեցել է Բայդենին․ #Fox

Թրամփը Վիսքոնսին նահանգում մոտեցել է Բայդենին․ #Fox
776
Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ., 14:40

Հանրապետական և ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական մրցավազքում մոտեցել է դեմոկրատ Ջո Բայդենին՝ Վիսքոնսին նահանգում քվեաթերթիկների մշակման ավարտին (10 ընտրող)։ Ինչպես հաղորդել Է Fox News հեռուստաալիքը՝ թեկնածուներին բաժանում է ընտրողների ձայների 1%-ից պակաս մասը:
Նրա տեղեկություններով՝ նահանգում ձայների 99%-ի հաշվարկի արդյունքում Բայդենը ստացել է 49,57 %-ը, Թրամփի օգտին քվեարկել Է ընտրողների 48,94 %-ը: Եթե Սպիտակ տան ներկայիս ղեկավարին հաջողվի հաղթել Վիսքոնսինում, ապա Բայդենին չի հաջողվի հավաքել ընտրիչների անհրաժեշտ թիվը։
Թրամփը՝ Fox News հեռուստաալիքի կանխատեսումների համաձայն, արդեն ստացել է 214 ընտրիչների աջակցությունը, իսկ դեմոկրատ Ջո Բայդենը՝ 264: Հաղթանակի համար թեկնածուն պետք է ստանա 270 ձայն։