«Ոսկե ծիրան»-ը գերմանական ֆիլմերի հատուկ ծրագիր կիրականացնի՝ նվիրված վերամիավորման 30-ամյակին
![]() 486 Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ., 17:30 Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը՝ իր «Աջակցություն կինոթատրոններին» նախագծի շրջանակներում նոյեմբերի ընթացքում գերմանական ֆիլմերի հատուկ ծրագիր կիրականացնի, որը նվիրված կլինի Գերմանիայի վերամիավորման 30-ամյակին։ Գյոթե ինստիտուտը և Երևանում «Գյոթե կենտրոնը» ավանդաբար աջակցում են փառատոնին, և փառատոնային բազում ծրագրեր իրականություն են դառնում հենց այդ երկու կառույցների հետ համագործակցության շնորհիվ։ Սերտ համագործակցությունը կշարունակվի նաև այս տարի, և 17-րդ փառատոնի շրջանակում գերմանական հատուկ ծրագրի ընթացքում կցուցադրվի 5 ֆիլմ։ Գերմանական ֆիլմերի ծրագիրը կբացվի գերմանացի հայտնի ռեժիսոր Քրիստիան Փեցոլդի վերջին՝ «Ունդին» ֆիլմի երևանյան պրեմիերայով։ Ֆիլմը 2020-ին ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Կինոնկարի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 9-ին, ժամը 18։00 «Կինոպարկ» կինոթատրոնում։ Քրիստիան Փեցոլդի «Ունդին» ֆիլմը ժամանակակից հեքիաթ է, քնքուշ սիրո խոստովանություն քաղաքին, սակայն այն նաև լուրջ անդրադարձ է կատարում Գերմանիայի և Բեռլինի պատմությանը։ Գերմանական ֆիլմերի ծրագրի շրջանակում կներկայացվեն նաև Ալլա Կովգանի «Քանինգհեմ» կինոնկարը, որը յուրատեսակ 3D վավերագրություն է պարի ասպարեզում հայտնի Մերս Քանինգհեմի մասին, Բեռլինալեում 2020-ին «Լավագույն առաջին խաղարկային ֆիլմ» մրցանակի արժանացած Մելանի Վալդեի «Մերկ կենդանիներ» ֆիլմը, Լուքաս Ռայթերի «Համբի» վավերագրական բնապահպանական կինոնկարը և սերբագերմանական համատեղ արտադրության մրցանակակիր Սրջան Գոլուբովիչի «Հայր» ֆիլմը։ Կինոցուցադրությունները կկայանան նոյեմբերի 9-26-ն ընկած ժամանակահատվածում «Կինոպարկ և «ՍինեմաՍթար» կինոթատրոններում։ Որպես Գերմանական ֆիլմերի ծրագրի մաս՝ կկազմակերպվի նաև Քրիստիան Պետցոլդի հետ առցանց զրույց, որը հասանելի կլինի փառատոնի կայքում և կհեռարձակվի սոցիալական հարթակներով ՝ավելի լայն լսարանի համար: ![]() |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
186Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
352Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
82825.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
80524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
49724.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
44824.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
46123.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
62121.02.2026, 00:42

