Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Արցախի գանձերը. Տիգրանակերտ

Արցախի գանձերը. Տիգրանակերտ
1256
Կիրակի, 08 նոյեմբերի, 2020 թ., 04:20

Արցախի Տիգրանակերտը գտնվում է Արցախի հանրապետության Ասկերանի շրջանում, լեռնաշխարհի
երկրորդ խոշոր գետի՝ Խաչենագետի ներքնահովտում: Այն տարածվում է Վանքասար լեռան հարավ-արևմտյան ներքնալանջի վրա և դրան կից գոգավորությունում՝ Արքայական աղբյուրների հարևանությամբ, զբաղեցնելով ավելի քան 70 հեկտար տարածություն: Քաղաքը մ.թ.ա. 90-ական թթ. վերջերին հիմնել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծը (95-55 թթ. մ.թ.ա.): Արցախի Տիգրանակերտը Տիգրանի անունը կրող բազմաթիվ բնակավայրերից միակն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության:
15 տարվա հնագիտական հետազոտության արդյունքում կարելի է խոսել հելլենիստական ամրաշինական ու քաղաքաշինական առաջադեմ կառուցապատումով և շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայրի մասին, որը, հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում, հարատևել է մինչև 13-րդ դարի վերջերը:
Տիգրանակերտը բաղկացած է եղել լեռան լանջն ի վեր՝ արհեստական դարավանդների տեսքով փռված, հզոր պարիսպներով շրջափակված ընդարձակ (մոտ 6 հա) Ամրացված թաղամասից, հարթավայրում փռված քաղաքային թաղամասերից, գերզմանոցներից և ընդարձակ գյուղատնտեսական արվարձաններից: Քաղաքն ամբողջովին կառուցվել է տեղական կաթնագույն կրաքարից:
Պեղումներով բացվել են նաև քաղաքի վաղքրիստոնեական հրապարակը՝ երկու եկեղեցիներով, դամբարանով, տապանաբակով: Մի քանի հազարի հասնող հնագիտական գտածոների մեջ առանձնանում են շքեղ խեցեղեն անոթները, պարթևական դրամները, սասանյան կնիքները, 5-7-րդ դարերի հայերեն արձանագրությունները:

Արցախի գանձերը. Տիգրանակերտ
Արցախի գանձերը. Տիգրանակերտ
Արցախի գանձերը. Տիգրանակերտ
Արցախի գանձերը. Տիգրանակերտ