Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ամբողջական տեքստը
![]() 2447 Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ., 14:00 Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության Նախագահի, և Ռուսաստանի Դաշնության Նախագահի հայտարարությունը․ «Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Գ. Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը, հայտարարել ենք հետևյալի մասին․ 1. Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին՝ 2020թ․-ի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ 2. Աղդամի շրջանն Ադրբեջանի Հանրապետությանը վերադառնում է մինչև 2020-ի նոյեմբերի 20-ը: 3. Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 1960 զինծառայողներով՝ հրաձգային զենքով, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: 4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հետագա ավտոմատ 5-ամյա ժամկետովով երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: 5. Հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։ 6. Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020-ի նոյեմբերի 15-ն Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020-ի դեկտեմբերի 1–ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի վերաբերվելու Շուշիին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ առաջիկա 3 տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով՝ 2 ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման անվտանգությունը: 7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: 8. Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում: 9. Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ 2 ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը» ![]() ![]() |

«Բանակցություններում իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի խորհրդարանի խոսնակը»․ #ISNA
10619:58
Իրանը մեղադրել է Իսրայելին՝ հրադադարը խախտելու մեջ
10319:41
«Չեմ ուզում լրջորեն մեկնաբանել էմոցիոնալ գործիչների ոչ միանշանակ հայտարարությունները»․ Մարիա Զախարովա (տեսանյութ)
11019:00
«Իրանում ուրանի հարստացում չի լինի»․ Թրամփ
17018:57
«Իրանը խաղաղության հասնելու համար պետք է հասնի հակամարտության փաթեթային լուծման»․ Արա Պողոսյան
10618:24
«Փենթագոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում վերսկսել Իրանի դեմ գործողությունը»․ Դեն Քեյն
20118:13
«Ուժի լեզուն սկսում է զիջել հաշվարկի լեզվին». Դավիթ Անանյան
12417:12
«Կեսօրին ժամանակ գտավ՝ անդրադառնալու»․ Հակոբ Բադալյան
9717:00


