«Մենք չնահանջեցինք, մեր փոխարեն ամեն ինչ վճռված էր». Միհրան Հարությունյան

Հունահռոմեական ըմբշամարտի 2016 թվականի օլիմպիական փոխչեմպիոն, Արցախյան վերջին պատերազմին մասնակցած Միհրան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եղբայրնեʹր, ես ստիպված եմ խոստովանել, որ ամեն ինչ չէ, որ մեր ձեռքերում է: Մենք այստեղ եկանք՝ թողնելով մեր ընտանիքները, հարազատներին, մտերիմներին: Այնքան մարդ զոհվեց: Այնքան երիտասարդներ, որոնք այս կյանքում դեռ շատ բան կանեին իրենց, իրենց ընտանիքների ու ժողովրդի համար: Հազարավոր տղերք հաշմանդամ դարձան: Ով այդ ամենը մեր հայրենիքի համար, և ոչ ոք չի ասի, որ դա անիմաստ էր: Բայց, ցավոք, ամեն ինչ չէ, որ մենք ենք որոշում: Մենք ինչ-որ բեմականացման մեջ ընկանք, ինչ-որ մի ֆիլմի մեջ, որրտեղ ռեժոսորները դիմակավոր մարդիկ էին: Մենք չնահանջեցինք, մեր փոխարեն ամեն ինչ վճռված էր: Ես ոչ մի պահանջ չունեմ Արայիկ Հարությունյանից, որը այստեղ էր, և անում էր այն, ինչ կարող էր: Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց մեզ զրկեցին մեր հողը մինչև վերջ պաշտպանելու հնարավորությունից: Ավելի վատ ոչինչ լինել չի կարող:
Իմ ժողովուրդն անպարտելի ու անմահ է: Բոլորը տեսել են, թե ինչ է տեղի ունեցել: Ով էր այնտեղ, ով փախավ ռազմի դաշտից՝ պոչը խաղացնելով: Ես դերասան չեմ և չեմ խաղա այս կառավարական խաղերը: Մինչ նոր հանդիպում: Պինդ կաց, իմ մեծ հայ ժողովուրդ: Ես ձեզ հետ եղել եմ, կամ և կլինեմ»:

«Ոչ միայն «վերևներում» են զլանում հարց լուծել, այլ նաև մարդն է զլանում բնությունը մաքուր պահել»․ Նարինե Բաղդասարյան
1016:18
«Գործը վերաբերում է 2004թ․ մի գործարքի, որը հաստատել է կառավարությունը»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
2616:06
«Միջքաղաքային ճանապարհներին ավտոբուսների ուղևորները պետք է երթևեկեն ամրակապված»․ Դանիել Իոաննիսյան
3416:00
ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի դեմ միջնորդությունը (տեսանյութ)
3715:54
«Ընդդիմադիրներն ինձ շատ հիասթափեցրին․ վախեցան մոտենալ»․ Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ)
3815:42
ԿԸՀ-ն քննում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը (տեսանյութ)
5115:18
«Երեխան ծառերի ու արմատների տակ էր»․ Վահե Մելքոնյան (տեսանյութ)
5515:12
«Ջրասուզակներն իջան ջուրը»․ որոնողական աշխատանքների մասնակից
5514:38