«Այսպիսի՝ ֆեյք աշխատեցնող գրասենյակներ Երևանում շուրջ երկու տասնյակ են». ՎԵՏՕ շարժման ներկայացուցիչ
![]() 383 Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ., 21:45 ՎԵՏՕ շարժման ներկայացուցիչ Հերմինե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ պարզաբանելով իրենց կողմից բացահայտված «ֆեյքերի ֆաբրիկայում» տեղի ունեցածը, որը ներկայացրել էր նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Հարգելի ընկերներ, ներողություն եմ խնդրում ուղիղ եթերիս հաջորդած լռության համար։ Էմոցիոնալ վերականգնվելու կարիք ունեի։ Որոշ «միամիտներ», մեզ իրենցից ավելի «միամիտների» տեղ դնելով, ամենայն լրջությամբ ինձ տեղեկացնում են, որ դա Ինգոյի գրասենյակն է, և մենք սխալ տեղ էինք գնացել։ Հարգելիներս, մենք նոր չենք պարզել այդ գրասենյակի տեղը՝ շատ լավ գիտեինք, թե ուր ենք գնում, հայերեն էլ գրել-կարդալ գիտենք, գիտեինք, որ դա Ինգոյի գրասենյակի կիսանկուղային հարկն է։ Մեր ներս մտնելուն պես ֆեյք ֆաբրիկայի աշխատակիցները սկսեցին արագ փակել ֆեյսբուքյան հաշիվների լոգինի տվյալներով excel ֆայլերը՝ բաց թողնելով միայն Ինգոյի հաճախորդների տվյալներն ու lock անել համակարգիչները։ Ինչպես տեսանյութում պարզ երևում է՝ ֆեյք ֆաբրիկայի աշխատակիցներն ամբողջ ընթացքում կամ գլխիկոր և լուռ փորձում էին խուսափել որևէ բացատրություն տալուց, կամ լկտի ու ցինիկ դեմքերով ժպտում էին տեսախցիկներին։ Սա իշխանական ֆեյք ֆաբրիկայի ընդամենը մի գրասենյակն էր։ Իսկ այդպիսի ֆեյք աշխատեցնող գրասենյակներ Երևան քաղաքում շուրջ երկու տասնյակն են։ Մենք հետևողական ենք լինելու այս հարցում, գնալու ենք մինչև վերջ ու բացահայտելու ենք բոլորին առաջիկայում։ Հ.Գ. Զավեշտն այն է, որ հենց այս պահին իմ ու ընկերներիս էջերն ու մեր տեսանյութերը տարածած լրատվականների հրապարակումները գտնվում են ֆեյքերի գրոհի տակ, որոնք ջանասիրաբար պաշտպանում են տեսանյութի աղջիկներին ու Ինգո Արմենիա կազմակերպությանը։ Հ.Հ.Գ. Շնորհակալ եմ բազմաթիվ բարի ու սատարող խոսքերի համար։ Խոստանում եմ, որ բոլորիդ հատ-հատ կպատասխանեմ ավելի ուշ՝ այս պահին պարզապես ֆիզիկապես չեմ հասցնում։ Ուղղակի կխնդրեմ տարածել մեր տեսանյութերը»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
3503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
125Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
162Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
128Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
259Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
236Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
289Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
228Երեկ, 19:30
