Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ տեղյակ չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է նման տեքստի տակ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին շատ պաշտոնյաներ ընդհատակ են անցել, բայց ամենատարօրինակը արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի լռությունն է, որովհետև սա առաջին հերթին դիվանագիտության պարտություն է, նոր՝ բանակի։
Մեզ պատմեցին, որ Մնացականյանը օրերս հավաքել է ԱԳՆ ղեկավար կազմին և հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է նման տեքստի տակ։ Ասել է, որ իր համար էլ է անսպասելի եղել այն։
Ներկաները խիստ վրդովվել են այս խոսքերից, չեն հավատացել նրան և նախարարի երեսին ծանր մեղադրանքներ են շպրտել։ Անգամ փոխնախարարներից մեկը կեսից հեռացել է՝ չցանկանալով այդ թատրոնին մասնակից դառնալ։ ԱԳՆ-ի աշխատակազմի մեծ մասը, որն այս կամ այն կերպ տարիներ շարունակ մասնակցել է բանակցային պրոցեսին, աններելի են համարում այն, ինչ կատարվել է և կարծում են, որ Զոհրաբ Մնացականյանը նույնպես պետք է հրաժարական տա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Մեր Եկեղեցին բռնազավթված է․ այդ խնդիրը պետք է լուծենք՝ նաև օրենքում կատարելով փոփոխություններ»․ Նիկոլ Փաշինյան
1222:12
«Արևմուտք - ՌԴ հարաբերությունների լարվածության պատճառով ՀՀ-ն կարող է իր իսկ նախաձեռնած ծրագրից դուրս մնալ»․ Նիկոլ Փաշինյան
4521:30
«Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել»․ Նիկոլ Փաշինյան
4921:18
«Եթե խնդիր ենք դնելու, որ Ադրբեջանին ապացուցենք, թե Գանձասարը հայկական է, դա անիմաստ և անիրագործելի է»․ Նիկոլ Փաշինյան
5821:06
«Եթե մենք ամեն ինչին արձագանքենք այնպես, ինչպես սովորաբար միշտ արձագանքել ենք, կհայտնվենք պшտերազմի հորձանուտում»․ Նիկոլ Փաշինյան
6720:42
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Բուն TV-ին (տեսանյութ)
6620:18
«Նույն տրամաբանությամբ՝ մրցանակի արժանի են նաև Թալեաթ ու Էնվեր փաշաները՝ հետմահու»․ Կարեն Հեքիմյան
5919:54
«Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, դրա կանաչ լույսը վառել է ՀՀ իշխանությունը՝ իր քաղաքական վարքով»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
7119:30