«Ռուսաստանը միակցեց Հայաստանը». Սաակաշվիլի

Ռուսաստանը միակցեց Հայաստանն իրեն, վստահ է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Քաղաքականության մեջ չկան հավերժ բարեկամներ, կան հավերժ շահեր, հիշեցրել է նա՝ խոսելով հայ ռուսական բարեկամությունից: «Սա հիանալի օրինակ է առ այն, որ Կրեմլի վրա հույս դնել չի կարելի, հատկապես այն մարդկանց համար, ովքեր միշտ կարծել են, որ Կրեմլն օգնության կհասնի: Գլխավոր սխալը, որ գործեցին մեր հայ բարեկամները, այն է, որ ադրբեջանցիները չեն կարողանում կռվել և երկրորդը, որ Ռուսաստանը միշտ էլ կօգնի: Այնինչ պարզվեց, որ բավականաչափ օժանդակության պարագայում ադրբեջանցիները լավ էլ կռվում են, իսկ Ռուսաստանը փաստացի հանձնեց հայերին»,- ասել է Սաակաշվիլին Дождь-ին տված հարցազրույցում:
Նա նաև անդրադարձավ իրեն Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի պատվից զրկելուն, տարակուսելով՝ մի՞թե դա նրանց ինչ-որ բան էր տալու:
Սաակաշվիլին նաև հերքել է այն դիտարկումը, թե ինքը պաշտպանել է հայերին: «Ճիշտ չէ, ես սիրում են թեʹ հայ ժողովրդին, թեʹ ադրբեջանցիներին: Այո, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, սակայն նաև հաշվի պետք է առնել այն հանգամանքը, որ այնտեղ ապրող ժողովուրդների իրավունքները պետք է պահպանվեն: 90-ականներին եղան բազմաթիվ դրվագներ էթնիկ զտումների, սակայն այս անգամ դա չեղավ, որովհետև Ալիևը նման ցանկութուն չուներ»,- ասաց Սաակաշվիլին՝ հույս հայտնելով, որ Ղարաբաղի տարածքում նորից կսկսեն ապրել տարբեր ազգեր, առևտուր անել ու հանդուրժել իրար, ինչպես նախկինում:

««Թրամփի ուղու» պատճառով Հայաստանում կարող են հաստատվել ԱՄՆ հետախուզությունն ու մասնավոր ռազմական ընկերությունները»․ Շևցով
10220:55
«Հայաստանը որևէ իշխանության պահպանման անսպառ ռեսուրս չէ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
7817:48
«Քսան տարվա պարտավորություն՝ այսօրվա ծախսերի դիմաց»․ Դավիթ Անանյան
7717:42
«Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում»․ Արամ Թորոսյան
9517:18
Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով (տեսանյութ)
9317:12
«Իմ քաղաքականապես ակտիվ գործունեությունը շատերին դուր չի գալիս, հատկապես՝ գլխավորին»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7217:00
«Իշխանության նպատակն է՝ էդգար Ղազարյանը չլինի խորհրդարանում, որ իրենց առավելագույնս կոմֆորտ զգան»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
7116:48
«Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան և Իսրայելը հիմա գոյություն չէին ունենա»․ Թրամփ
19716:13