ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն չի հանդիպի Էրդողանի հետ Թուրքիա այցի ժամանակ
![]() 925 Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ., 12:35 ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ չի կարողանա հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ հանրապետության նախագահի աշխատանքային գրաֆիկում փոփոխությունների պատճառով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել են Պետդեպարտամենտի ներկայացուցիչները։ Զրույցի սղագրությունը տարածել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Ամերիկացի դիվանագետներին խնդրել են մեկնաբանել Էրդողանի և Փոմփեոյի հանդիպման հնարավորությունը․ «Մենք բոլորս՝ պետքարտուղարը, թուրք պաշտոնյաները, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, և ես կարծում եմ և նախագահ Էրդողանն էլ կցանկանայինք, որ (հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունները) կատարվեին։ Ի վերջո, դա տեղի չունեցավ, քանի որ նախագահ Էրդողանի ժամանակացույցը փոխվել է»,- պարզաբանել են պետդեպարտամենտում: «Եղել են պահեր, երբ մենք կարծել ենք, որ դա հնարավոր է, և տեղի կունենա, բայց հետո Թուրքիան մեզ հետ զրույցում ասաց, որ նախագահ Էրդողանի ժամանակացույցն ինքն իրեն փոխվել է։ Եվ ես դա չեմ վերագրում ինչ-որ քաղաքական ազդանշանի»,- հավելել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչներից մեկը։ «Ես չեմ կարծում, որ թուրքական կառավարությունը դժգոհություն է հայտնել այն հարցի կապակցությամբ, որը, ի վերջո, պլանավորման հարց է եղել: Մենք շարունակում ենք աշխատել Անկարայի հետ այն հարցերի ուղղությամբ, որոնց շուրջ ունենք տարաձայնություններ և որոնք, մեր կարծիքով, կարևոր են մեզ և այլոց համար»,- ասել է նա: Ինչպես նշել են ԱՄՆ դիվանագետները, «Ստամբուլում Փոմփեոյի և թուրք պաշտոնյաների միջև հանդիպում չի լինի»: Նրանց խոսքով՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը պատրաստ է հանդիպել թուրք պաշտոնյաների հետ, եթե նրանք գտնվեն Ստամբուլում դիվանագետի այցի ժամանակ։ |

«Պարտված ադրբեջանը կհամաձայնե՞ր մեզնից ստանալ ծիրան, ոսկի, ցեմենտ, ցորեն». Մարգարիտ Եսայան
1701:06
«Բաքվի վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ՝ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»». Վարդան Ոսկանյան
130Երեկ, 22:12
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Պուտին-Ալիև հանդիպման արդյունքները
184Երեկ, 22:08
«Ով ձեզ քննադատում է, «ռուսի շպիոն» եք անվանում, հիմա գնացել եք ՌԴ, ջան-ջիգյար եք անո՞ւմ». Էդուարդ Շարմազանով
165Երեկ, 21:42
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է TRIPP-ը
215Երեկ, 19:14
«Վստա՞հ եք, որ ներկրվածը հենց ադրբեջանական բենզին է». Կարեն Վրթանեսյան
194Երեկ, 19:06
«ՀՀ-ում ադրբեջանական SOCAR-ի գործընկերները որոշել են բենզինը վաճառել գրեթե Ադրբեջանի ներքին շուկայի գնով». Արա Պողոսյան
181Երեկ, 18:30
«Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով»․ Ասադով
353Երեկ, 18:25
