«Մոսկվան ակնկալում է, որ ՄԱԿ-ը կմիանա ԼՂ-ում տարվող աշխատանքներին»․ Լավրով

Մոսկվան ակնկալում է, որ ՄԱԿ-ի կառույցները կմիանան Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ակնկալում ենք, որ կմիանան նաև այլ մարդասիրական կառույցներ, առաջին հերթին՝ Միավորված ազգերի կազմակերպության կառույցները։ Ես նկատի ունեմ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը և, իհարկե, Լեռնային Ղարաբաղում նաև մշակութային ժառանգության պահպանման սուր խնդիրներ կան։ Եվ այստեղ իր դերը կարող է խաղալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն»,-ասել է նա։
Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն վաղուց գտնվում է տարածաշրջանում, և դրա փորձը կարող է օգտակար լինել այլ կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
«Ես կարծում եմ, որ այդ պայմանավորվածությունների հիման վրա ռազմական գործողությունների դադարեցումը, իհարկե, լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքի համար, որը ներկա է և Հայաստանում և Ադրբեջանում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը»,- ասել է նա լրագրողներին:
Նախարարի խոսքով՝ ԿԽՄԿ-ն կարող է կարևոր դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքների հաղթահարման գործում։

Ոսկեպար գյուղում անհանգիստ են
4023:24
«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
4423:06
Վրաստանում ձերբակալել են նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին
7822:48
Փաշինյանական շինարարական անարխիան Երևանում շարունակվում է»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
4922:42
Գուտերեշն ու Մոդին քննարկել են ուկրաինական հակամարտության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա
9222:07
CENTCOM-ի ղեկավարը Սաուդյան Արաբիայում է՝ բանակցություններ անցկացնելու նպատակով
13221:54
«Խրամատից մինչև բիզնես-պրոյեկտ․ ուր է հասցնում կոլաբորացիան»․ Հրայր Կամենդատյան
5721:42
«Այնպես պետք է բանակցել, որ Տիգրանաշենը մնա Հայաստանի տարածք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6221:06