«Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք». Լենա Նազարյանի պարզաբանումը

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե հոկտեմբերի 20-ին ի՞նչ առաջարկ է արվել ՌԴ նախագահի կողմից ՀՀ վարչապետին։
«Մենք իմացանք, որ ՌԴ նախագահի առաջարկով և Ալիևի համաձայնությամբ հոկտեմբերի 19-ից 20-ի միջակայքում եղել է առաջարկ թույլ տալ Շուշի վերադառնան փախստականներ, որոնց մեծ մասն ադրբեջանցիներ են: Հայկական կողմն անընդունելի է համարել. դա նշանակում է Շուշիի հանձնում, որովհետև եթե այնտեղ վերադառնում են ադրբեջանցի փախստականներ, դա նշանակում է հանձնել Շուշին, և որոշում են շարունակել պայքարը՝ մտածելով, որ կունենանք ռազմական հաջողություն։ Դա տեղի չի ունեցել, և վերջին հայտարարությունը հնարավոր է դարձել ընդունել հենց Շուշիի անկման կետում, որովհետև այդ պահից սկսած պարզ էր, որ հնարավոր չի լինելու ունենալ ռազմական հաջողություն»,- նշել է Նազարյանը:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ եթե հոկտեմբերի 19-ից 20-ին Հայաստանը և Արցախը համաձայնեին, որ Շուշի վերադառնային ադրբեջանցի փախստականներ, իշխանությանը մեղադրելու էին, որ Շուշին հանձնեցին։ «Հիմա էլ են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք»,- հավելեց Նազարյանը:

«Արժանապատվություն չունեցող մարդն ուզում է, որ բոլորն իր պես նվաստ, կզած լինեն»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
312:36
«Իշխանությունն ասում է՝ հանուն ադրբեջանական քմահաճության պատրաստ ենք շարունակաբար զիջել և ուրանալ»․ Տիգրան Աբրահամյան
1312:30
«էդ մարդու մոտ կոշիկի նկատմամբ ֆետիշ նկատեցի»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
2312:24
«Հույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության». Թուրքիայի ՊՆ
2512:18
«Էսքան գնում-գալիս եք Փարիզ, ո՞նց է ստացվում, որ Ֆրանսիայի հետ առևտրի թիվն իջնում է». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
3512:12
«ՀՀ-ում միշտ եղել է ըմբռնում, որ պետական պաշտոնյային պետք է մի բան նվիրել, մի բան նրա համար պետք է ձրի լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4811:54
Հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են Դոնալդ Թրամփին
4511:42
«Արևմտյան Ադրբեջանի խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3411:36