«Աննա Հակոբյանին խնդրեցի հեռանալ հրամանատարական կետից, 4 ժամ հետո ինձ կանչեցին Երևան». Մովսես Հակոբյանը` սկանդալային միջադեպի մասին

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսին լրագրողները ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանից հետաքրքվեցին, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել վարչապետի տիկնոջ և իր միջև, ի՞նչ սկանդալի մասին է խոսքը։
«Քանի որ արգելված է եղել կողմնակի մարդկանց մուտքը հրամանատարական կետ, ես բարձրացել եմ վերև՝ ճաշելու, իջել եմ, տեսել՝ նստած է տիկին Աննան էկրանի առաջ, որտեղից երևում են մարտական գործողությունները, իսկ նրա կողքին կանգնած է Բաբայան Սամոն։ Բարևել եմ, նստել սեղանի շուրջ։ Տիկինը որևէ գործի չէր խառնվում, որևէ հարցի շուրջ միջամտություն և ցուցումներ չէր տալիս, դիտարկում էր ընդամենը՝ ինչ է կատարվում մարտի դաշտում։ Երբ ավարտվեց, մոտեցա ասացի՝ տիկին Աննա, էլ այսպիսի տեսարժան դրվագներ չեն լինելու, մնացած ուղղություններով ընթանում են մարտեր, նպատակահարմար է, որ Դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող է նաև հայհոյեն, հնարավոր է՝ կաշկանդվելն ձեզնից, ասաց՝ լավ»,- ներկայացնելով իրավիճակը՝ հայտնեց գեներալը, ապա շարունակեց․ «Մի 20 րոպե նստեց, գնաց։ Չորս ժամ հետո ինձ կանչեցին Երևան։ Եկա Պաշտպանության նախարարի մոտ շատ մեծ ակնկալիքով, ասաց՝ ինձ հրամայել են, որ Դուք այլևս չմնաք այնտեղ։ Ասում եմ պատճառն ի՞նչն է, ասում են՝ չգիտենք, հարցնում եմ՝ ո՞վ է ասել, ասում են՝ վարչապետը։ Ասում եմ՝ պատճառը հիմնավորեք, թե չէ՝ այսպես չի ստացվի․․․»,- մանրամասնեց Մովսես Հակոբյանը։

«Շներն էլ կարող են փրկել»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
1315:36
«Ռուսաստանը Կիևում գտնվող դեսպանատներին տեղեկացրել է վտանգի մասին»․ Պեսկով
6415:18
«Դրանով ոչ ամրապնդվեց պետության անվտանգությունը, ոչ էլ թուլացավ»․ Արեգ Սավգուլյան
4715:12
«Հանձնելն ինչ-որ բանի դիմաց է լինում»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
4915:00
«Ադրբեջանցին հասել է Սյունիքի կենտրոն», «լա՛վ, հասկացա՛նք»․ վեճ՝ լրագրողի և Անդրանիկ Քոչարյանի միջև (տեսանյութ)
8414:30
«Չեք վախենո՞ւմ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ձեր թեկնածուների ճակատագրից»․ լրագրողը՝ ընդդիմադիր պատգամավորներին (տեսանյութ)
5414:18
«Նշված հայտարարությանը պետք է արձագանքեն օրվա իշխանությունները». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6114:12
«Ո՞վ կարա հիմա համարձակվի Մայիսի 8 նշել». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6613:54