Ջո Բայդենը նշում է ծննդյան 78-ամյակը

Դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, ով հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի մասին, նշում է ծննդյան օրը. նա դառնում է 78 տարեկան: Քաղաքական գործչի խորհրդականները չեն հայտնել, թե ինչպես է նա պատրաստվում նշել այդ օրը։
Քաղաքական գործիչն առայժմ պաշտոնապես չի ճանաչվել որպես նախագահ, սակայն, ամերիկյան առաջատար լրատվամիջոցների գնահատմամբ, նա ստացել է ավելի քան 270 ընտրիչների աջակցությունը, որոնց ձայները բավարար են գործող նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ հաղթանակ տանելու համար. Թրամփը չի ընդունում իր պարտությունը: Նախընտրական արշավի ողջ ընթացքում հանրապետականները բարձրացրել են Բայդենի տարիքի հարցը, իսկ 74-ամյա Թրամփը քաղաքական շրջանառության մեջ է դրել «Քնկոտ Ջո» մականունը:
Եթե Բայդենի հաղթանակը պաշտոնապես հաստատվի, ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալությանը, որը պետք է տեղի ունենա 2021-ի հունվարի 20-ին, նա կլինի 78 տարեկան՝ դառնալով երկրի պատմության մեջ ամենատարեց նախագահը։

«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
1622:00
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Աղոթքի նախաճաշ» միջոցառման պաշտոնական ընթրիքի ժամանակ (տեսանյութ)
5421:06
«ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին»․ Ռուբեն Մելիքյան
5520:54
«Կսպասեն՝ աժիոտաժը կանցնի, հետո կիմանանք, որ «վծիխարյա» սրան հետ են տվել». Կոնստանտին Տեր-Նակալյան
6719:48
Շվեյցարիայի նախագահը տարեվերջին կլքի Դաշնային խորհուրդը
15219:00
«Սա շարունակվող կապիտուլյացիա է»․ Ոսկան Սարգսյան
7417:36
«Սա բավական է՝ եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին». Տիգրան Աբրահամյան
8017:12
«Այս իշխանությունների մոտ ոչ միայն զիջումներն են միակողմանի, այլև՝ խաղաղությունն ու դրա խնամքը»․ Լիաննա Գասպարյան
7916:42