«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մի թեզ է գծել, որը ես կանվանեմ սրիկայություն»․ Արթուր Վանեցյան
![]() 1010 Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 13:30 «Հայրենիք» կուսակցության ղեկավար Աթուր Վանեցյանը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի և ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի անժամկետ հացադուլ հայտարարելը որակեց ծայրահեղ քայլ։ Նրանց հետ զրույցում Վանեցյանն ասաց, որ երկիրը վտանգի մեջ է։ «Էս ամեն ինչի հետ մեկտեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է մանիպուլացնել հասարակական կարծիքը, և էսօր մի հատ թազա թեզ ա գծել, որը ես կանվանեմ սրիկայություն։ Ասում ա՝ հանրությունը չողջունեց ընդդիմության պահանջն իմ հրաժարականի վերաբերյալ, դրա համար ես չեմ ուզում հրաժարական տալ»։ Հիշեցնենք՝ պատասխանելով ТАСС-ի հարցին՝ «Ձեր կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը Հայաստանում բուռն արձագանքի արժանացավ, նույնիսկ Ձեր հրաժարականի կոչեր են հնչում: Ինչպե՞ս եք Դուք գնահատում հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, և արդյոք այն կարո՞ղ է ձեռք բերված պայմանավորվածությունների խափանման սպառնալիք լինել», Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Գիտեք, մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում: Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ: Ներկայում փաստն այն է, որ ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում: Եվ դա պետք է արձանագրել»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
