«Երբ 2018-ին ինձ հարցրին` ի՞նչ է լինելու, եթե Փաշինյանը չընտրվի, ասացի՝ աստված չանի»․ Կիմ Բալայան
![]() 354 Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 14:20 «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ զրույցում ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հայտարարեց, որ երկրում ստեղծված իրավիճակի համար բոլորն իրենց մեղքի բաժինն ունեն, այդ թվում՝ ինքը. «Հիմա պիտի ասենք, որ, ժողովո՛ւրդ ջան, սխալվել ենք»,- ասաց Բալայանը։ «2018-ի մայիսի 2-ին, երբ խորհրդարանում առաջին քվեարկությունը պիտի լիներ, ինձ հրավիրել էին Հանրային հեռուստատեսություն, որ ես բացատրեի, թե Սահմանադրությունն ինչ կարգով է վարչապետի նշանակումը նախատեսում։ Երբ հարցրին, թե՝ պարոն Բալայան, ի՞նչ է լինելու, եթե հանկարծ այսօր չընտրեն Նիկոլ Փաշինյանին, ես ասացի՝ աստված չանի, որ չընտրեն․․․ Իմ մտահոգությունը մի բան էր, որ հանկարծ քաղաքացիական պատերազմ չլինի, հայը հայի արյուն չթափի»,- նշեց ՍԴ նախկին անդամը, ով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ է հայտարարել ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի հետ միասին: |

Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
1420:12
Զելենսկին ժամանել է Սիրիա (տեսանյութ)
5620:05
«ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ երկուշաբթի օրը». Թրամփ
13219:27
«Նա սովորական վաճառական է». Ռուբեն Մխիթարյան
17717:48
«ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը չի կարող լինել առուծախի առարկա»․ Էդուարդ Շարմազանով
17216:48
«Նիկոլին հեռացնելու միակ ճանապարհը միավորված ընդդիմությունն է»․ Սամվել Ֆարմանյան
17516:36
«Փաշինյանը գիտի, որ այդ քարտեզը հենց ինքն է դրել «կասկածի տակ»»․ Հակոբ Բադալյան
14616:18
«Մարդկային տեսքով արարածներ կան, որոնք ոչ հիշողություն ունեն, ոչ էլ՝ նույնիսկ հավի խելք»․ Ոսկան Սարգսյան
19216:12
