«Հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու»․ Ն․ Փաշինյան
![]() 839 Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 12:05 «Պետք է տեղի ունենան կատարվածի պատճառների վերհանման, ստուգման աշխատանքներ և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու։ Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա։ Ըստ այդմ, մեր ամենակարևոր անելիքը ՀՀ քաղաքացիների՝ սեփական երկրի և իրավիճակի տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է»,- այսօր կառավարության նիստի իր խոսքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի տերը և այս զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան։ Նաև ժողովուրդը պետք է որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի, և այդ ապագայի կառուցման գործում ով՝ ինչպիսի դերակատարություն պիտի ունենա»,- շարունակեց վարչապետն ընդգծելով․ «Մենք չպիտի թույլ չտանք, որ այդ ապագայի նկատմամբ հավատը սպանվի և մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ հավատի ամրապնդմանը, ուժեղացմանը և հզորացմանը»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
