«Շատ զինվորներ ունեն թեթև վիրավորում, բայց բժշկական աջակցություն չեն ստանում»․ բողոքի ակցիա
![]() 390 Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 13:40 «Մենք մշտական կապի մեջ ենք մեր զինծառայողների հարազատների հետ, ստանում ենք տարբեր ահազանգեր, մեսիջներ՝ այս պահին ծառայության մեջ գտնվող զինծառայողների առողջության, հանգստի, հիգիենայի և ապահով կացության վերաբերյալ»,- ասացին ՊՆ-ի դիմաց բողոքի ցույց անող ժամկետային զինծառայողների հարազատների խնդիրները ներկայացնող նախաձեռնության անդամները։ Նրանք նշեցին, որ առանձնացրել են մի քանի գրավոր կետեր, որոնք պետք է ներկայացնեն ՊՆ ղեկավարներին։ «Հասկանալի է՝ պատերազմից հետո շատ կեցավայրեր ռմբակոծված են, բայց 16-17 օրը բավական մեծ ժամանակ էր՝ զբաղվելու տարրական պայմաններ ստեղծելով»,-ասացին նրանք՝ նշելով, որ զինվորները քնում են գետնին, առանց վերմակի։ Նախաձեռնությունն ահազանգ է ստանում նաև, որ շատ զինվորներ ունեն թեթև վիրավորում, որոնք բժշկական աջակցություն չեն ստանում. «Պահանջում ենք պատշաճ վերաբերմունք հայրենիքը պաշտպանած հայ զինվորի հանդեպ»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
3503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
125Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
162Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
128Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
259Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
236Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
289Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
228Երեկ, 19:30
