Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Գերմանիան պետք է ակտիվորեն մասնակցի Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորմանը․ Բունդեսթագի պատգամավորներ #DeutscheWelle

Գերմանիան պետք է ակտիվորեն մասնակցի Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորմանը․ Բունդեսթագի պատգամավորներ #DeutscheWelle
5
Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ., 19:08

Գերմանիան պետք է ակտիվորեն մասնակցի Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորմանը և նպաստի այդ տարածաշրջանում բնակիչների միջև խաղաղ և իրավահավասար հարաբերությունների հաստատմանը։ Նման հայտարարություն է արել Գերմանիայի իշխող կոալիցիան, որին հավանություն է տվել բունդեսթագի պատգամավորների մեծամասնությանը: Հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Բացի այդ, փաստաթղթում ասվում է, որ Թուրքիան Կովկասում վարում է քաղաքականություն, որը չի նպաստում դիվանագիտական մակարդակով Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորման գործընթացին:
Ինչպես Անկարային, այնպես էլ Մոսկվային բունդեսթագի պատգամավորները կոչ են արել չօգտագործել 3-րդ երկրները՝ իրենց քաղաքական շահերին հասնելու համար։