«Պետք է ամեն ինչ անենք, որ դա հանկարծ տեղի չունենա». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր կարծիքով գերիների վերադարձի հարցում մեծ է Ռուսաստանի դերակատարությունը:
«Ռուսաստանի Դաշնությունն է, որ միջնորդել է հայտարարության ստորագրմանը և այս պահին հենց Ռուսաստանն է, որ հետևում է, թե որ կետը երբ իրականացվի: Հետևաբար իմ պահանջն է եղել, որ հետևեն գերիների վերադարձի հարցին, և այդ հարցով ես դիմել եմ ՌԴ նախագահին: Մյուս կողմից, քանի որ որ մենք լուրեր ունեինք, որ Բաքվում հաղթական շքերթի ժամանակ հնարավոր է, որ մեր գերիներին քայլեցնեն մեր տեխնիկայի հետ, ես ներկայացրել եմ, որ Ժնևյան կոնվենցիաներով դա արգելված է, Ադրբեջանը հանդիսանում է այդ կոնվենցիաների կողմ: ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի և Կարմիր Խաչի կողմից արդեն որոշակի ուղերձներ գնացել են Ադրբեջան՝ առ այն, որ իրենք իրավունք չունեն նման բան անելու: Այս առումով եմ ես ասում, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա հանկարծ տեղի չունենա»,- ասաց նա:

«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
5601:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
6200:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
75Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
89Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
211Երեկ, 19:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
99Երեկ, 17:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
94Երեկ, 17:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
95Երեկ, 16:12