Փաշինյանը ՀԱՊԿ-ում բարձրացրել է գերիների, անհետ կորածների հարցը
![]() 1196 Չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ., 14:40 ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է մի շարք խնդիրներից։ Նա հիշեցրել է, որ վերջին 2 ամիսները չափազանց բարդ էին հայ ժողովրդի համար, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի և Մերձավոր Արևելքից վարձկանների աջակցությամբ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ: «Այսօր անհետաձգելի է գերիների, անհետ կորածների, ինչպես նաև զոհվածների մարմինների դուրս բերման հարցը։ Հայկական կողմը պատրաստ է իր գործողություններն ինտենսիվացնել այդ գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու և արագացնելու համար։ Պետք է բացառել ռազմագերիների ու պահվող անձանց նվաստացման և նրանց նկատմամբ բռնության դեպքերը»,- նշել է նա։ «Անհրաժեշտ է նաև միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայ ժողովրդի մշակութային և կրոնական հուշարձանների պահպանության ուղղությամբ: Կարևոր է նաև տրանսպորտային հաղորդակցության անվտանգ գործունեությունը։ Անհրաժեշտ է բացառել ցանկացած սադրանք և ապահովել Արցախի ժողովրդի կենսագործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների գործունեությունը»,- հայտարարել է ՀՀ վարչապետը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
