Կրեմլում հույս են հայտնել, որ Թուրքիայում #НТВ-ի լրագրողները շուտով ազատ կարձակվեն
![]() 1221 Երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2020 թ., 15:00 Կրեմլը հույս ունի, որ Թուրքիայում ձերբակալված ռուսական НТВ հեռուստաալիքի լրագրողները շուտով ազատ կարձակվեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ռուս դիվանագետները կապի մեջ են թուրքական կողմի հետ, Ռուսաստանը հույս ունի, որ միջադեպը կկարգավորվի երկխոսության միջոցով, ասել է Պեսկովը: «Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս մեր լրագրողներն ազատ կարձակվեն»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ ռուսական կողմը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները ձերբակալվածներին օգնելու համար: Հիշեցնենք՝ ավելի վաղ թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոյին և Իվան Մալիշկինին։ Նշվում էր, որ լրագրողների մոտ բացակայել է հավատարմագիրը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
