Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ֆրանսիայի դատախազությունը 4 տարվա ազատազրկում է պահանջել Սարկոզիի համար

Ֆրանսիայի դատախազությունը 4 տարվա ազատազրկում է պահանջել Սարկոզիի համար
1333
Չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ., 10:15

Ֆրանսիայի դատախազությունը պահանջել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել 4 տարվա ազատազրկման, որից երկուսը՝ պայմանական: Այս մասին հայտնում է BFM TV-ն: Նշվում է, որ նրան մեղադրում են կոռուպցիայի և պաշտոնական դիրքի չարաշահման համար: Դատական գործընթացներն սկսվել էին նոյեմբերի վերջից: Նախկին նախագահը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: