Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Թուրքիան խախտում է խաղաղությունը տարածաշրջանում». Հունաստանի ԱԳ նախարար

«Թուրքիան խախտում է խաղաղությունը տարածաշրջանում». Հունաստանի ԱԳ նախարար
1039
Չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ., 11:40

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Թուրքիային անվանել է «ջիհադիստների տուրիստական գործակալ» և հայտարարել, որ Թուրքիան խախտում է խաղաղությունը տարածաշրջանում. դրան պետք է դիմակայել, փոխանցում է РИА Новости-ն:

«Թուրքիան գործում է միջազգային իրավունքի շրջանակներից դուրս և, ցավոք, դարձել է տարածաշրջանում խաղաղությունը խախտող՝ սպառնալով ուժ կիրառել: Այդ երկիրը սպառնացել է Հունաստանին պատերազմով, եթե վերջինը գործի իր ինքնիշխան իրավունքի համաձայն ու ընդլայնի տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն: Ներգաղթյալներին օգտագործելով որպես քաղաքական գործիք, սրելով անվտանգության խնդիրը, տեղափոխելով ջիհադիստներին Լիբիայից Կովկաս, ինչը ես անվանում եմ ջիհադիստների տուրիստական գործակալություն, խաղաղության ու կայունության սպառնալիք է ստեղծում տարածաշրջանում»,- հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարարը: