Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Իշխանությունը մեզ զրկում է պաշտպանվելու, արդյունավետ պայքարի բոլոր հնարավորություններից». Տիգրան Աբրահամյան

«Իշխանությունը մեզ զրկում է պաշտպանվելու, արդյունավետ պայքարի բոլոր հնարավորություններից». Տիգրան Աբրահամյան
328
Հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ., 18:45

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը նոր բան չասաց՝ Երևանը, Զանգեզուրը, Սևանն Ադրբեջանի պատմական տարածք հայտարարելով։
Սա ուղղված էր բոլոր նրանց, ովքեր մտքում կամ բացահայտ մտածում էին, թե Արցախը բեռ է, և մեր խնդիրներն Արցախով են սկսում ու վերջանում։
Մենք պետք է պատրաստվենք հաջորդ պատերազմին՝ 1, 2, թե 10 տարի հետո, դեռ դժվար է ասել։
Սակայն մեկ նրբություն կա. մենք կհաջողենք այն դեպքում, երբ հենց այս պահից սկսենք մեր անվտանգության վերակառուցման, ապահովման նոր գործընթացը։
Բայց որքան ես եմ նկատում, Հայաստանի քաղաքական իշխանությունն ու դրա ղեկավարը ճիշտ հակառակն են անում՝ մեզ զրկելով պաշտպանվելու, արդյունավետ պայքարի բոլոր հնարավորություններից։
Այլ ելք չունեք, պետք է գնաք»: