Զախարովան անդրադարձել է Ալիևի հայտարարություններին
![]() 1671 Հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ., 21:40 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին: «Քաղաքական հայտարարությունները չպետք է խաչ քաշեն ձեռք բերած արդյունքի՝ Ղարաբաղում կրակի դադարեցման վրա: Ավելին, քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն կարգավորման՝ առանց այն էլ վերահսկողությունից դուրս եկած գործընթացին, հայտարարել է նա: Նա նաև հավելել է, որ Ալիևի հայտարարությունների օրիգինալը չի տեսել, ուստի կանդրադառնա ընդհանուր իրավիճակին: «Իրավիճակը տարածաշրջանում չափազանց բարդ է: Շատ ջանքեր են ներդրվել՝ Ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցային սեղան վերադարձնելու, ենթակառուցվածքները վերականգնելու, փախստականների վերադարձի գործընթացներն սկսելու, այս տարածաշրջանում բոլոր ոլորտներում կյանքը կարգավորելու պայմաններ և նախադրյալներ ստեղծելու համար: Սա ծայրաստիճան քրտնաջան աշխատանք է։ Եկեք հիշենք, որ շատ կյանքեր են տրվել, և ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է խաչ քաշի այդ ամենի վրա»,- ասել է Զախարովան: Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Զանգեզուրը, Սևանն ու Երևանը, իբև, «հանդիսանում են Ադրբեջանի պատմական հողեր»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
