«Հասկանո՞ւմ է արդյոք Ալիևը՝ ինչ է հիմա տեղի ունենում». Անդրեյ Մեդվեդև
![]() 1534 Հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ., 22:35 Ռուս լրագրող, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Անդրեյ Մեդվեդևը թելեգրամի իր ալիքում գրում է. «Հասկանո՞ւմ է արդյոք Ալիևը՝ ինչ է հիմա տեղի ունենում: Հասկանո՞ւմ է, որ Ադրբեջանը դադարում է սուբյեկտ լինելուց, այլ դառնում է օբյեկտ միջազգային հարաբերություններում: Հասկանո՞ւմ է, որ այս ամենը ոչ թե համագործակցություն է, այլ, այսպես ասենք, կորպորատիվ կլանման յուրօրինակ ձև: Ամենայն հավանականությամբ, հասկանում է: Ու հազիվ թե սա նրան դուր է գալիս: Բայց ընթացիկ իրադրությունում այլևս ոչինչ անել չի կարող: Ընդ որում, նա, իհարկե, հասկանում էր, որ Թուրքիայի հետ բավական բարդ է լինելու համագործակցություն կառուցելը, սական, հավանաբար, նա կարծում էր, որ ինչ-որ ձև կկարողանա իրավիճակը թեքել իր օգտին: Բայց այնպես ստացվեց, որ այսօր նրա բանակը Թուրքիայի հատուկծառայությունների վերահսկողության տակ է, Ադրբեջանի տարածքում գտնվում են գրոհայիններ, Ղարաբաղն այդպես էլ մնաց վերահսկողությունից դուրս: Այսինքն, առկա է հիմք ապագա պատերազմի համար, որում Ադրբեջանն առանց Թուրքիայի չի հաջողի: Բայց դրա դիմաց պաշտոնական Բաքուն պետք է զիջի իր ինքնիշխանությունը, ավելի խորն ընդունի թուրքական բիզնեսը և աջակցի Անկարայի աշխարհատնտեսական նախագծերին: Արդյո՞ք այժմյան պատերազմն՝ այս ելքով, արժեր այս ամենին: Հնարավոր է, որ հասարակ ադրբեջանցիներին շատ ձեռնտու է դառնալ Թուրքիայի պրոքսի-նահանգ, ավելին, նրանք հենց դա էլ ուզում են: Իսկ ինքը՝ Ալի՞ևը: Որքանո՞վ են նրա հավակնությունները շոյված: Լավ հարց է, թեպեդ ոչինչ էլ ետ չես բերի»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
