«Նոյեմբերի 5-ին մենք Շուշիում 3 կողմից շրջափակման մեջ հայտնվեցինք». Սեյրան Օհանյանը մանրամասներ է հայտնում
![]() 603 Շաբաթ, 12 դեկտեմբերի, 2020 թ., 00:40 «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը մանրամասներ է հայտնել Շուշիում տեղի ունեցած մարտերից և այնտեղ իր դերակատարությունից: «Ես իմ նախաձեռնությամբ աջակցություն եմ ցուցաբերել Շուշիի աշխարհազորի ձևավորմանը։ Մարտական գործողությունները երբ մոտեցան Շուշիին, ես հայտնվեցի տեղի հրամանատարության մոտ, իմ նախաձեռնությամբ համապատասխան աջակցություն եմ ցուցաբերել: Ես պաշտոնատար անձ չեմ, այն մարդիկ ովքեր շահարկում են, որ Շուշիի մարտական գործողությունները ես եմ ղեկավարել, ովքեր շահարկում են, որ Շուշիից մենք թողել, հեռացել ենք, ուրեմն դրանք այն անձնավորություններն են, որոնք ընդհանրապես կապ չունեն մարտական գործողությունների հետ և ինչ-որ մեկի պատվերն են կատարում: Դեռ ավելին՝ Շուշիի հրամանատարական կետում գտնվելով, աշխարհազորի հետ աշխատանք տանելով՝ նոյեմբերի 5-ին մենք երեք կողմից շրջափակման մեջ հայտնվեցինք... : Գործել եմ ըստ իրավիճակի, բանակի հրամանատարությունն ինձ հետ կապ հաստատելու փորձ չի արել։ Ամսի 5-ին, երբ երեք կողմից շրջափակման մեջ էինք արդեն ինձ հետ միասին այնտեղ 16 հոգի էինք, և քանի որ ամենամեծը ես էի տարիքով, ի դեպ, ես 59 տարեկան եմ և իմ վիճակից ելնելով նույնիսկ ես չէի կարողանա փախչել, եթե անգամ ցանկանայի. խոսքս ուղղում եմ այն լկտիներին, ովքեր փորձում են շահարկել՝ այդ ամենը գցելով ինձ վրա, ինչևէ, այդ 15 հոգին անցնում էին իմ կողքով, նայում աչքերիս, հարցնում՝ ինչ անենք: Նրանցից շատերին ես ասել եմ՝ թողեք և դուրս եկեք: Շատերն ինձ ասել են՝ պարոն Օհանյան, եկեք Ձեզ հանենք, որովհետև ես ոտքով միայնակ չէի կարողանա դուրս գալ: Բայց վերջում բանակի հրամանատարությունը որոշեց հրամանատարական կետը տեղափոխել: Նոյեմբերի 6-ի առավոտյան մենք դուրս ենք եկել Շուշիից, մարտական գործողությունները Շուշիի հատվածում շարունակվել են»,- պատմել է Օհանյանը; Մանրամասները՝ տեսանյութում:
|

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
