Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Արցախում զոհվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի բժիշկ եղբայրը

Արցախում զոհվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի բժիշկ եղբայրը
3614
Շաբաթ, 12 դեկտեմբերի, 2020 թ., 12:20

Զոհվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի եղբայրը: «Հարգելի՛ հայրենակիցներ, անմահության ուղին բռնեց նաև Սամվելի եղբայրը՝ Վահրամ Գևորգի Կարապետյանը:
Հավատարիմ բժշկի վեհ կոչմանը՝ շտապեց հայրենիքին օգնության: Անդադար գնդակների տարափների և հրետանակոծությունների տակ փրկեց կյանքեր, բայց ... Նոյեմբերի 4-ին նենգամիտ թշնամին խլեց նրա կյանքը: Երկար փնտրեցինք Վահրամին՝ հուսալով գտնել ողջ: Ավա՜ղ, շուրջ 40 օր անց՝ դեկտեմբերի 11-ին ստացանք բոթաբեր լուրը:
Հավերժ փառք ու խոնարհում քեզ, սիրելի եղբայր...»,- գրված է Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում: