«Սա համաձայնագիր չէ, այլ ընդամենը հայտարարություն՝ հրադադարի մասին». Արա Պապյան

«Մենք կարծում ենք, որ և՛ հնարավոր է, և՛ ցանկալի է, և՛ պետք է բանակցային գործընթացը վերադարձնել Մինսկի խմբի ձևաչափին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ բանակցություններն ընթացել են հենց այդ ձևաչափով և պայմանավորվածությունները եղել են այդ երաշխիքներով:
«Հետևաբար, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ը չեն կարող իրենց օտարել և անտարբեր մնալ: Եթե խնդիրը լուծվում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա, ապա ԼՂԻՄ-ը ամբողջովին պիտի լինի հայկական տնօրինության տակ՝ եռանախագահների երաշխիքով, եթե դա զուտ զինադադար-հրադադար է, այսինքն՝ զորքերը պիտի կանգնեին այն դիրքերի վրա, որտեղ այդ պահին էին, բնականաբար, անհասկանալի է Լաչինի, Քարվաճառի հանձնումը»:
Պապյանը համարում է, որ տեղի է ունեցել սկզբունքերի խառնում: «Դրա համար մենք այսօր հավաքվել ենք, որ ժողովրդի մի ստվար մասի կարծիքը փոխանցենք եռանախագահների երկու ներկայացուցիչներին՝ առ այն, որ իրենք մեծապես պիտի ներգրավեն և արդյունավետ աշխատանք տանեն այս առումով»:
Հարցին, թե կարո՞ղ է բանակցությունների արդյունքում ինչ-որ փոփոխությունների ենթարկել եռակողմ համաձայնագիրը, Պապյանն ասաց. «Նախ ուզում եմ ասել, որ դա համաձայնագիր չէ, այլ ընդամենը հայտարարություն է հրադադարի մասին: Հետևաբար, այդտեղ չեն կարող լինել սահմանազատումներ կամ տարածքին վերաբերող հարցեր՝ առանց խորհրդարանի մասնակցության.... Պետք է հստակեցվի՝ սա ինչ փաստաթուղթ է՝ ըստ միջազգային օրենքի, և ըստ մեր Սահմանադրության: Պիտի հստակ լինի, որ սա կարգավիճակը որոշող վերջնական փաստաթուղթ չէ»,- հավելեց Արա Պապյանը:

Telegram-ը հեռացվել է App Store-ից և Google Play-ից Հնդկաստանում
922:24
ԿԸՀ-ն բավարարեց Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդման և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
2522:12
«Ճիշտ կառավարումը, կազմակերպումը, մղումը, նպատակն են որոշում պատերազմի ելքը». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
3521:54
Ֆինլանդիան չեղարկել է միջուկային զենքի ներմուծման և արտադրության արգելքը
8221:44
«Իր ձեռքով իր գերեզմանը փորել է, բայց մեզ է ուզում փոսը գցել». Արթուր Դանիելյան
6521:12
«Այդ մարդու սիրտը կրկին արյուն է ուզում, հայի արյուն». Նաիրի Հոխիկյան
5920:42
35 երկիր արդեն իսկ աջակցել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը
8120:35
Ֆիլիպինների նախագահը Պուտինին հրավիրել է Մանիլայում կայանալիք՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին
7520:11