Փաշինյանը՝ վերջին օրերի ռազմական գործողությունների մասին
![]() 977 Երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ., 12:25 «Վերջին օրերին մենք ռազմական իրադրության լուրջ սրում ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր։ Նախորդ շաբաթ, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռևս չեն տեղակայվել տվյալ հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ հատուկջոկատայինները գրոհ են ձեռնարկել Հադրութի շրջանի Հին թաղեր, Խծաբերդ գյուղերի ուղղությամբ և հսկողության տակ առել այդ բնակավայրերը»,- այսօր տեսաուղերձի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել։ Գործողությունների հետևանքով Արցախի ՊԲ 6 զինծառայողներ վիրավորվել են, տեղեկություններ կան այլ տուժածների մասին, որոնք ճշտվում են։ «Շաբաթ և կիրակի օրերին խաղաղապահ ուժերը տեղակայվել են այդ հատվածներում և հրապարակել են իրենց պատասխանատվության գոտու թարմացված քարտեզը, որտեղ ներառված են նաև Խծաբերդ, Թաղավարդ գյուղերի շրջակա և հարող տարածքը»,- ասել է նա։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
