«Հնի վերադարձ չի լինելու այն իմաստով, որով ես եմ հասկանում»․ Վազգեն Մանուկյան
![]() 988 Երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ., 15:45 «Մենք հիմա ապրում ենք ոստիկանական պետությունում, և դա ամենաուժեղը խփում է երիտասարդությանը»,- այսօր՝ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Նրա խոսքով՝ 2018-ից հետո եկավ լիբերալիզմը, որը, ըստ Մանուկյանի, վերացրեց ազգային արժեքները։ Քաղաքական գործչի կարծիքով՝ ազատությունն ու ազգայինն իրար հակասում են․ «Արդյունքում մենք ունեցանք ազգային, պետական ինստիտուտների, բանակի փլուզում, պատերազմի խայտառակ, ամոթալի պարտություն։ Այս իրավիճակից դուրս գալ այս իշխանություններով հնարավոր չէ։ Դրա համար մեր շարժումը որպես առաջին հարց դրել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որից հետո մենք արդեն զրոյական կետից պիտի սկսենք բարձրանալ՝ ժամանակավոր կառավարություն մեկ տարով, հետո գնանք առաջ։ Ամենաբարենպաստ ժամանակն է, որ մենք իրականացնենք այն երազանքը, որով սկսվեց 88-ի շարժումը։ Մենք արդեն ունենք այդ դառը փորձը, հասկանում ենք՝ այս վատ երևույթները ոնց են ազդում և երբ ասում են՝ հնի վերադարձ, կարող եմ ասել՝ հնի վերադարձ չի լինելու այն իմաստով, որով ես եմ հասկանում։ Այսինքն՝ մենք հիմա մտնում ենք նոր փուլ»,- ասաց Մանուկյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
