«Որպես ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ապահովել եմ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի օպերատիվ կապը»․ Ա․ Վանեցյան
![]() 420 Երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ., 20:45 Այսօր ընդդիմադիրների երթի ավարտին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը՝ որպես ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ապահովել է Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի օպերատիվ կապը. «Եղել են բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են ԱԱԾ խորհրդի բոլոր անդամները այդ հարցերը քննարկվել են ԱԱԾ խորհրդում։ Ավելին ասել չեմ կարող»։ Վանեցյանի խոսքով՝ կա հարուցված քրեական գործ՝ պաշտոնեական դիրքի լիազորությունները չարաշահելու հոդվածով. «Դատախազությունը գրությամբ պատասխանել էր Արթուր Ղազինյանին, թե հարուցված է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքի լիազորությունները չարաշահելու հոդվածով, որի մեջ հստակ նշված է, որ որոշ պաշտոնատար անձինք չարաշահելով կամ չիրականացնելով իրենց պաշտոնեական պարտականությունները ազդել են պատերազմի ելքի վրա»։ Հարցին արդյոք հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրյալի կարգավիճակ ունենա, Վանեցյանն ասաց. «Անպայման մեղադրյալի կարգավիճակ կունենա»։ |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
