Վարչապետը՝ Սյունիքի սահմանների անվտանգության մասին
![]() 907 Չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ., 19:35 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է Սյունիքի մարզի սահմանների վերաբերյալ առկա տարաձայնություններին: «Ինչո՞ւ պետությունը կանգնած չէ. այն գյուղացիների կողքին, ովքեր հսկում են Սյունիքի սահմանները»,- հարցրեց հարցազրուցավարը: Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Պետությունը նրանց թիկունքին, բանակային կորպուսի հրամատանատարը և բանակի ներկայացուցիչները անընդհատ այնտեղ ներկա են: Ամբողջ պրոցեսը կառավարվում և ղեկավարվում է ԶՈՒ-ի, ԳՇ-ի կողմից: Իհարկե, եղել են այդպիսի դրվագներ, երբ հաղորդակցում է տեղի ունեցել ՏԻՄ-երը նույնպես իշխանության ներկայացուցիչներ են և ոչ մի տարօրինակ բան չկա, նրանք նույնպես կարող են լինել խորհրդակցության մեջ»: Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Սյունիքում կան բավարար ուժեր, որպեսզի իրականացվեն սահմանների պաշտպանությունը, Փաշինյանը պատասխանեց. «Սյունիքի մարզում մենք պետք է իրականացնենք սահմանների ճշգրտում: Ես ուզում եմ մեր խնդիրը ձևակերպել, թե որն է այս պատմության մեջ մեջ խնդիրը: Կարևոր խնդիր է ՀՀ-ի ԱՀ-ի շուրջ կայունություն ապահովելը: Այո, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունները դադարել են, բայց ամեն ինչ արվում է, որ իրավիճակն ապակայունանա, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ կայուն լինի իրավիճակը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
