«Դա չի նշանակում, որ 30 տարվա չարածի մեղավորությունը պետք է բոլորը հրեն դեպի գործող կառավարություն». Փաշինյան
![]() 870 Չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ., 19:55 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձավ նաև ներքաղաքական զարգացումներին: Նա հայտնեց, որ վերջին խորհրդարանական ուժերն ամենալեգիտիմն են և այժմ այն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, որոնք պահանջում են կառավարության հրաժարականը, իրենց մեղադրում են և «30 տարվա չարածը բարդում են ներկայիս իշխանության վրա»: Հարցազրուցավար Արտակ Համբարձումյանը եթերի ընթացքում ասաց, որ երբ Փաշինյանը սկսում է թվարկել նախկինների ապօրինությունները, տպավորություն է ստեղծվում, որ նա բոլորին մեղավոր է համարում, բացի՝ իրենից: Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ո՛չ, ես ասում եմ՝ ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը: Դա չի նշանակում, որ ես ասում եմ, թե ես մեղավոր չեմ, ես ասում եմ՝ եկեք իրար հետ չխառնենք թիվ մեկ պատասխանատվությունը, և թիվ մեկ մեղավորությունը: Մեզ հարցնում են՝ բա ինչի՞ երկուսուկես տարում էս, էս, էս հարցերը չեն լուծվել, և թվարկում են 30 տարվա օրակարգ, այո՛ իմ մեղավորությունը դա է, որ 2,5 տարվա ընթացքում չեն լուծվել բազմաթիվ հարցեր, որոնք կարող էին ավելի լավ լուծվել, և ես ստանձնում եմ այդ պատասխանատվությունը: Բայց դա չի նշանակում, որ 25-30 տարվա չարածի մեղավորությունը պետք է բոլորը հրեն դեպի գործող կառավարություն»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
