Կտրուկ թանկացումներ․ «Հայփոստ»-ը մտադիր է ծառայությունների գները բարձրացնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Հայփոստ» ՓԲԸ-ն մտադիր է մի շարք ծառայությունների գները բարձրացնել: Մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունը նոյեմբերի 20-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտ: Տեղեկացանք, որ այն ընդունվել է ՀԾԿՀ-ի կողմից և այժմ ուսումնասիրվում է։ Պարզվում է, որ ընկերությունն առաջարկում է սակագները բարձրացնել: Իսկ նոր սակագները նախատեսվում է կիրառել հաջորդ տարվա փետրվարի 1-ից: Օրինակ, ՀՀ տարածքում հասարակ նամակի առաքման ծառայության գործող սակագինը 70 դրամ է, բայց ընկերությունն առաջարկում է սահմանել նոր սակագին՝ 340 դրամ: Այսինքն 270 դրամով այն, հնարավոր է, թանկանա: Իսկ պատվիրված նամակի (մինչև 20 գրամ քաշով) 120 դրամ գործող սակագինը ընկերությունն առաջարկում է սահմանել 350 դրամ: Տեղեկացնենք նաև, որ պատվիրված ծանրոցի դեպքում սակագին այժմ չկա, բայց «Հայփոստ»-ը առաջարկում է սահմանել 0-ից մինչև 1000 գրամի դեպքում 1000 դրամ, 1001 կգ-ից մինչև 10 կգ-ի դեպքում՝ 1 կգ դիմաց 200 դրամ: Բացի այս, նկատենք, որ որոշ ծառայությունների սակագներ հեռացվում են, իսկ մի մասն էլ մնալու է նույնը»:
Մանրամանսերը՝ թերթի համարում:

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
723:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
3823:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
5723:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
9922:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
4922:54
ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
4422:48
«Թուրքիայի նախագահին միշտ ուրախ ենք տեսնել Ռուսաստանում». Պուտին
7422:34
Telegram-ը հեռացվել է App Store-ից և Google Play-ից Հնդկաստանում
9022:32