«Հերթական կեղծ թեզը». Ստեփան Դանիելյան
![]() 274 Հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ., 11:45 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական կեղծ թեզը Մերժվածը և նրա հետ փոխկապակցված խմբավորումները հերթական մանիպուլյացիան են փորձում անել և մտավոր որոգայթը գցել մարդկանց։ Թեզը հետևյալն է՝ իշխանությունը պետք է ընտրի ժողովուրդը և քանի որ Մերժվածին ժողովուրդն է ընտրել, ապա մինչ ընտրությունները նա պետք է մնա իր պաշտոնին։ Մանիպուլյացիան կայանում է նրանում, որ Մերժվածին ժողովուրդը չի ընտրել, ժողովուրդը ընտրել է ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը և, ըստ սահմանադրության, ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել կառավարությանը և ընտրել նոր կառավարություն։ Բնականաբար, համապետական ընտրությամբ ընտրված միակ մարմինը մնում է իր տեղում, իսկ ժողովուրդն իր երբեմնի էմոցիոնալ ու չկշռադատված ընտրության հետ շարունակում է իր բազմաչարչար համակեցությունը։ Հիմա գանք մյուս թեզին, որը բազմիցս օգտագործել, անգամ դրան օրենսդրական կարգավիճակ տալու հերթական չկատարած խոստումն են տվել «հեղափոխականները», խոսքն «ուղիղ ժողովրդավարության» մեխանիզմի մասին է, ինչը հանրության մի ստվար զանգված իրացնում է փողոցում։ Ուղիղ ժողովրդավարության միջոցով մի մեծ զանգված ԱԺ-ին հուշում է ընտրել նոր կառավարություն ու դեռևս ուղիղ ժողովրդավարության կանոններով հանրության մեկ այլ համարժեք զանգված հակառակ պահանջը չի ներկայացրել»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
