ԼՂ-ում հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ
![]() 832 Հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ., 11:35 Ռուս խաղաղապահների օգնությամբ Լեռնային Ղարաբաղում լիովին վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը։ Էլեկտրական հոսանքն անխափան կերպով մատակարարվում է 24 բնակավայրերի՝ ավելի քան 12 հազար բնակչությամբ։ ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորակազմի՝ կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը։ Նա հայտնել է, որ Ստեփանակերտում գտնվող ռուսական դաշտային հոսպիտալից զատ, Մարտակերտում տեղակայվել է երկրորդ զինվորական հոսպիտալը, որը բուժօգնություն կտրամադրի ոչ միայն ռուս խաղաղապահներին, այլև մոտակա բնակավայրերի բնակիչներին։ Ընդհանուր առմամբ, ռուս մասնագետների կողմից բուժօգնություն է տրամադրվել 558 մարդու, այդ թվում՝ 67 երեխայի։ Պերեպելկինը նշել է, որ դեկտեմբերի 16-ի դրությամբ ԼՂ է վերադարձել ավելի քան 40 հազար մարդ։ «Ռուս խաղաղապահները չպայթած արկ ու ականներից մաքրել են 195 հա տարածք և 60 կմ ճանապարհ, ստուգվել է 405 շենք՝ չպայթած զինամթերք հայտնաբերելու համար։ Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկա։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակվում է հայկական և ադրբեջանական կողմերի միջև զոհերի մարմինների փոխանակումը և անհետ կորածների որոնումները։ Տվյալ աշխատանքի արդյունավետության բարձրացման համար որոնողական խմբերի թիվը 3-ից հասցվել է 5-ի», – հայտնել է Դմիտրի Պերեպելկինը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
