«Եթե Շուռնուխից Կապան ճանապարհի հատվածներում անտառախիտ տարածք է, դիվերսանտներն ամեն պահի կարող են մտնել գյուղ». համայնքի ղեկավար
![]() 986 Ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ., 11:45 «ՊՆ-ը զորքը հանել է Շուռնուխ գյուղից, երեկ վերջին զորքը հանեցին Շուռնուխի տարածքից, մնացել է մեր գյուղի փոքր ջոկատը և Գորիսից եկած կամավորներ: Հիմա սահմանը հսկող չկա, միչև սահմանապահներ կտեղակայվեն»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը: Համայնքապետն ասել է՝ այս պահին դեռ որոշված չէ՝ գյուղի որ հատվածն է անցնելու հակառակորդի վերահսկողության ներքո: «Սահմանապահները տեղակայվելու են մայրուղու վրա, մայրուղուց ներքև բնակելի թաղամաս է, որի վիճակը դեռևս անորոշ է: Ռուս սահմանապահները հսկելու են մայրուղին, հայ սահմանապահները ձախ հատվածը, ադրբեջանցիները՝ աջ, այսինքն՝ նույն մայրուղուց պետք է օգտվի նաև ադրբեջանցին՝ իր գյուղից դուրս գա, մտնի մայրուղի, գա Շուռնուխով անցնի և նոր մտնի իրենց մյուս գյուղ: Շուռնուխից եթե մինչև 12 կմ դեպի Կապան ճանապարհի աջ և ձախ հատվածներում անտառախիտ տարածք է, դիվերսանտներն ամեն պահի կարող են մտնել մեր գյուղ, կարող են մայրուղուց ուղևորներին գողանալ, ծաղրելով սպանել, որ առանց ծաղրելու սպանեն, դա հրաշք ա: Իմ տունը գտնվում է մայրուղու անմիջապես ներքևի հատվածում, եթե գյուղի ներքևի հատվածը մնա մեզ, իմ հողամասից այն կողմ պետք է թուրքը լինի, այդտեղ սահմանապահ չի կանգնելու, որովհետև միանգամից անտառ է սկսվում, իմ երեխան պետք է հողամասում լինի, դրանից ներքև թուրքը»,- ասել է Հակոբ Արշակյանը: Համայնքապետի խոսքով՝ անորոշ վիճակ է, Կառավարությունից չեն միջամտում: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
