Արցախում մշակութային օբյեկտները պետք է պաշտպանվեն խաղաղապահների կողմից․ Կոտենոկ

Արցախում քրիստոնեական ժառանգության նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ գործողությունները ռազմական հանցագործություններ են։ Այս մասին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը:
«Տաճարը, որտեղ ես վիրավորվել եմ, պղծվել է։ Ադրբեջանցիները քրիստոնեական տաճար էին մտնում գլխարկներով, ծիծաղլով և ծխելով։ Այս ամենը մեծ ցավ ու վիշտ է։ Ես հույս ունեմ, որ քրիստոնեական սրբավայրերն առանց պաշտպանության չեն մնա»,-ասել է Կոտենոկը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողները հարվածում են վանքերի ու տաճարների խաչերին, կոտրում գերեզմանաքարերը, ծաղրում պատմամշակութային հուշարձանները:
Լրագրողը հույս է հայտնել, որ Արցախում քրիստոնեական սրբավայրերը չեն մնա առանց պաշտպանության։ Կոտենոկը կարծում է, որ մշակութային, պատմական, կրոնական բոլոր օբյեկտները պետք է պաշտպանվեն խաղաղապահ ուժերի կողմից:
Յուրի Կոտենոկը խոստովանել է, որ ի սկզբանե եկել է Արցախ, որպեսզի իր ներդրումն ունենա քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության գործում:
Ավելի վաղ Human Rights Watch-ը Շուշիի Ղազանչեցոց տաճարի գնդակոծությունը ռազմական հանցագործություն է անվանել:

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
293Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
27309.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
28009.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
53207.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
50907.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
84201.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
82901.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
83601.11.2026, 21:12