Հասմիկ Պապյանը՝ Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար
![]() 502 Շաբաթ, 19 դեկտեմբերի, 2020 թ., 17:10 ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը նշանակվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար: Դեկտեմբերի 17-ին բեմադրվել է գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված համերգ-երեկո, որով ազդարարվել է Հասմիկ Պապյանի գործունեության սկիզբը՝ որպես կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար։ «Հասմիկ Պապյանի բնորոշմամբ, հատկապես մեր ժողովրդի համար այս ծանր օրերին ավելի քան արդիական են Բեթհովենի երաժշտությունը, նրա ոգու ուժը, չհանձնվելու կամքը եւ, չնայած կյանքի ընթացքում իրեն ուղեկցած անթիվ, անհամար դժվարություններին եւ փորձություններին, ճակատագրին հաղթելու մշտական անսանձելի մոլուցքը։ Համերգի ծրագիրն արտացոլում էր մարդկային ճակատագրին բնորոշ բոլոր զգացմունքները՝ սեր մարդու եւ բնության հանդեպ, հայրենասիրություն, շահամոլություն, վրեժ, ատելություն եւ, իհարկե, խաղաղություն և երջանկություն, որին ամենաշատն է ձգտում հայ ժողովուրդը»,- նշված է օպերային ստուդիայի ֆեյսբուքյան էջում։ |

Ներկերի խառնուրդ՝ 181 միլիոն դոլարով. Ջեքսոն Փոլոքի կտավը վաճառվել է աստղաբաշխական գնով (տեսանյութ)
561Երեկ, 23:30
Հռոմի մետրոյի ստորգետնյա կայարանները դարձել են հնագիտական ցուցասրահներ (լուսանկար)
67118.05.2026, 00:42
Արամ Ա Վեհափառը Վատիկանում է
60117.05.2026, 23:48
Գարեգին Երկրորդն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
70016.05.2026, 16:48
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
74014.05.2026, 22:00
«Հարատևման հիմնական գրավականը Հաղթանակած խաղաղությունն է». Բագրատ Սրբազան
76911.05.2026, 23:48
«1000 դհոլ»՝ Արարատ լեռան ֆոնին. Արա Գևորգյանի նոր նախագիծը՝ Գինեսի հավակնորդ (տեսանյութ)
86711.05.2026, 21:06
Վեցամյա տղան դպրոցական էքսկուրսիայի ժամանակ վիկինգների դարաշրջանի սուր է գտել
286510.05.2026, 22:50
