Պուտինին չի հետաքրքրել տեղեկությունը, որ Նարիշկինը մտերմություն է անում ադրբեջանցիների հետ
![]() 969 Երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ., 21:00 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի հետաքրքրել տեղեկատվությունն այն մասին, թե իբր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը կապ ունի ադրբեջանական սփյուռքի հետ, լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Проект պարբերականը հրապարակել էր հետաքննություն, որի համաձայն Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն աշնանը՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ, իբր, Մոսկվայում է եղել Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի ընտանիքի անդամի հետ: Բացի այդ, որ Նարիշկինն, իբր, սերտ կապեր ունի ադրբեջանական ծագմամբ գործարար Գոդ Նիսանովի հետ և օգտվում է նրա ունեցվածքից, իսկ նրա դուստրը ընկերություն է անում Ադրբեջանի նախագահի դուստր Լեյլա Ալիևայի հետ: «Ոչ, դա չի հետաքրքրել նախագահին»,- պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե հետաքրքրե՞լ է արդյոք Պուտինին այն, ինչ պատմվել է Նարիշկինի մասին: Ճշտող հարցին, թե հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է արդյոք այդ հարցը, նախագահի մամուլի քարտուղարը կրկին բացասական պատասխան է տվել: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
