Պուտինը ռուս խաղաղապահներին համարել է Արցախում անվտանգության երաշխիք

Ռուս խաղաղապահները դարձել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխիքը, նրանք վտանգում են իրենց կյանքը՝ այդ տարածաշրջան խաղաղ կյանքը վերադարձնելու համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նոյեմբերի 10-ից ռուս խաղաղապահներն սկսել են Լեռնային Ղարաբաղում բարդ առաքելությունը։ Նրանց ներկայությունը դարձել է ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման երաշխիքը»,- ասել Է Պուտինը՝ ելույթ ունենալով Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։
Նա հստակեցրել է, որ ռուս խաղաղապահները շատ բան են անում հումանիտար իրավիճակը բարելավելու և փախստականներին օգնելու, տարածքներն ականազերծելու, սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու և մշակութային, պատմական, կրոնական հուշարձանները պահպանելու համար:
«Իրենց կյանքն են վտանգում, ցավոք, ոչ առանց կորուստների, որպեսզի խաղաղ կյանքը վերադառնա այդ երկիր»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներ արգելելը». Թրամփ
59Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
56Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
47Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
71Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
120Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
58Երեկ, 22:54
ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
50Երեկ, 22:48
«Թուրքիայի նախագահին միշտ ուրախ ենք տեսնել Ռուսաստանում». Պուտին
89Երեկ, 22:34