Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Առուշ Առուշանյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց

Առուշ Առուշանյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց
279
Երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ., 22:20

«Ցավոք սրտի վարույթն իրականացնող մարմինը չներկայացավ, անհասկանալի մի գրություն էր հասցեագրել դատարանին, որ ի վիճակի չէ ներկայանալ դատարան, և այդ հիմքով դատարանը որոշեց նիստը հետաձգել մինչև առավոտյան 10։30։ Հուսանք, որ նշված ժամին կներկայանա, եթե չի ներկայանա, ապա դատարանն առանց վարույթն իրականացնող մարմնի, կլսի մեր միջնորդությունը»,- այս մասին լրագրողներին հայտնեց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը։