ՅՈՒՆԵՍԿՕ-ն սպասում է Ադրբեջանի համաձայնությանը՝ Արցախում առաքելություն ուղարկելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 20-ին տարածած մամուլի հաղորդագրության մեջ հիշեցրել է մշակութային արժեքները պաշտպանելու պարտավորվածության մասին՝ զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ-ի կոնվենցիային համապատասխան, որին հավատարիմ է ինչպես Հայաստանն, այնպես էլ Ադրբեջանը: Այդ պատճառով կազմակերպությունն առաջարկել է տեղում անցկացնել անկախ փորձագիտական առաքելություն՝ նշանակալի մշակութային արժեքների նախնական գույքագրում իրականացնելու համար՝ որպես տարածաշրջանում ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման։
Այս առաջարկն ստացել Է Մինսկի խմբի համանախագահների լիակատար աջակցությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին սկզբունքային համաձայնությունը։
1954 թ.կոնվենցիայի 2-րդ արձանագրության (1999 թ.) շրջանակներում՝ զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ պետությունները, որոնք հանդիպել են 2020 թ. դեկտեմբերի 10-ին և 11-ին, ողջունել են այս նախաձեռնությունը և հաստատել Լեռնային Ղարաբաղում և նրա տարածքի շուրջ մշակութային արժեքների վիճակի գնահատման առաքելության անհրաժեշտությունը: Կոմիտեն կոչ է արել կողմերից յուրաքանչյուրին կատարել առաքելություն ուղարկելու պայմանները։
Նոյեմբերի 20-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկներ է ներկայացրել և խորհրդատվություն անցկացրել այդ առաքելության իրականացման համար, որը, Կոնվենցիայի համաձայն, պահանջում է կողմերի համաձայնությունը:
«Առայժմ սպասվում է միայն Ադրբեջանի պատասխանը, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա շարունակել աշխատանքը։ Այս փուլում ադրբեջանական իշխանություններին ուղղված բազմաթիվ խնդրանքները հաջողությամբ չեն պսակվել։ Յուրաքանչյուր շաբաթ մշակութային արժեքների վիճակի գնահատումը դառնում է ավելի փխրուն և բարդ, հատկապես հաշվի առնելով եղանակային պայմանները, որոնք առաջիկա շաբաթներին կվատթարանան: Կրակի դադարեցմամբ բացված հնարավորությունների պատուհանը չպետք է փակվի։ Ժառանգության պահպանումը տևական խաղաղության համար պայմաններ ստեղծելու կարևոր գործոն է: Այդ պատճառով մենք ակնկալում ենք, որ Բաքուն անհապաղ կարձագանքի, որպեսզի կյանքի կոչվի վերջին մի քանի շաբաթների ընթացքում տեղի ունեցած կառուցողական քննարկումները»,- հայտարարել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն։

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
293Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
27309.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
28009.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
53207.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
50907.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
84201.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
82901.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
83601.11.2026, 21:12