Թրամփի կողմնակիցները նրա «2-րդ երդմնակալությունը» կանցկացնեն հունվարի 20-ին

Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ ծրագրում են նրա վիրտուալ «2-րդ երդմնակալությունն» անցկացնել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը:
Ավելի քան 60 հազար մարդ Facebook-ի էջում նշել է, որ ծրագրում է մասնակցել միջոցառմանը, որը հայտարարվել է որպես «նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության 2-րդ արարողություն»: Ավելի քան 260 հազար մարդ միջոցառման էջում «հետաքրքրում է» նշանն է դրել։
«Մենք 325 հազար մասնավոր անձանց խումբ ենք, մեր աջակցությունն ենք ցույց տալիս նախագահ Դոնալդ Թրամփին։ Մենք ոչ մի կապ չունենք որևիցե պաշտոնական կազմակերպության հետ»,- ասվում է էջի նկարագրության մեջ։
Նշվում է, որ միջոցառումը նախատեսված է հունվարի 20-ի կեսօրին: Նույն ժամանակ պետք է կայանա ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը։
Facebook-ը հիշեցում է ավելացրել միջոցառման էջում՝ «Ջո Բայդենն ընտրված նախագահն է։ Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021-ի հունվարի 20-ին»։

«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներ արգելելը». Թրամփ
59Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
56Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
47Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
71Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
120Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
58Երեկ, 22:54
ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
50Երեկ, 22:48
«Թուրքիայի նախագահին միշտ ուրախ ենք տեսնել Ռուսաստանում». Պուտին
89Երեկ, 22:34