Թուրքիան ՌԴ հետ կքննարկի Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու ժամկետները

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերահսկողության կենտրոնի կառուցման մասին համաձայնագիրն իրականացվում է, Անկարան տարածաշրջան է ուղարկել ռազմական անձնակազմի 60 ներկայացուցիչ: Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Այժմ մեր անձնակազմից 60 մարդ գտնվում է Ադրբեջանում։ Կենտրոնի կառուցման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել 3 կողմերի միջև, մնում է լուծել մի շարք հարցեր՝ կապված շինարարության, անձնակազմի տեղակայման հետ: Մեր մարդիկ աշխատելու են ռուսների հետ միասին: Նրանց այնտեղ մնալու տևողության մասին մենք քննարկելու ենք ռուսական կողմի հետ»,- NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է թուրք նախարարը։
Նա հավելել է, որ 30-ից 60 թուրք զինծառայող ռուս խաղաղապահների հետ համատեղ կմասնակցի տարածաշրջանում հրադադարի պահպանման մոնիթորինգին:

«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներ արգելելը». Թրամփ
59Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
56Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
47Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
71Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
120Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
58Երեկ, 22:54
ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
50Երեկ, 22:48
«Թուրքիայի նախագահին միշտ ուրախ ենք տեսնել Ռուսաստանում». Պուտին
89Երեկ, 22:34