«Գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու առաջարկ եմ ստացել». Արտակ Բեգլարյան

«Հանրապետության նախագահի կողմից գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու առաջարկ եմ ստացել»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Սրա մասին երկար եմ մտածել, դժվար որոշում է եղել՝ արդյո՞ք այս շրջանում պետք է թողնեմ ՄԻՊ-ի կարգավիճակը, թե՞ ոչ, բայց հաշվի առնելով գործադիրում աշխատելու առկա կարիքը՝ որոշում եմ կայացրել ընդունել առաջարկը»,- նշեց նա:
«Ես թեև լքում եմ ՄԻՊ-ի դիրքը, բայց մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը չեմ լքում»,- հավաստիացրեց Բեգլարյանը՝ նշելով, որ գործադիր իշխանությունում նպաստելու է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված տարբեր խնդիրների լուծմանը:
Արտակ Բեգլարյանը չնշեց, թե կոնկրետ ինչ աշխատանք է իրականացնելու գործադիրում:
«Իմ կարծիքով և նախագահի հետ պայմանավորվածությամբ՝ ես այնտեղ առաջին հերթին ճգնաժամային կառավարման հարցերով եմ զբաղվելու»,- ասաց նա: Բեգլարյանի խոսքով՝ առկա իրավիճակում շատ խնդիրներ պայմանավորված են կառավարման բացերով և սխալներով:

«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներ արգելելը». Թրամփ
59Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
56Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
47Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
71Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
120Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
58Երեկ, 22:54
ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
50Երեկ, 22:48
«Թուրքիայի նախագահին միշտ ուրախ ենք տեսնել Ռուսաստանում». Պուտին
89Երեկ, 22:34